|
|
ANGRY STUDIO-ն ուրախ է կինոսերներին ներկայանալ իր թարմ նախագծով, ինչը հայկական նորաստեղծ կարճամետրաժ ֆիլմերի խայտաբղետ հավաքածու է׃ Ներգրավված ութ գեղարվեստական ֆիլմերից յուրաքանչյուրը ստեղծված է առանձին ռեժիսորի կողմից՝ անհատական մոտեցմամբ׃ Երեք դրամա, երկու կատակերգություն, մեկ դետեկտիվ, մեկ հոգեբանական միստիկ թրիլեր ու ևս երկու արտհաուսային աշխատանք, այսինքն` ամենատարբեր մտքեր ու տրամադրություններ՝ տառապանք և երջանկություն, սարսափ և հումոր׃ Նախագծի ֆիլմերում հանդես են գալիս ինչպես արդեն ծանոթ և սիրված դերասաններ, այդպես էլ նորահայտ դեմքեր׃
|